Երեւանում մայիսի 22-ին կազմակերպվել է «Կառուցի’ր քո ապագան այսօր. կրթություն, զբաղվածություն, տնտեսություն» խորագրով երիտասարդների կարիերայի տոնավաճառը: Այն կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային եւ աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի,  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն»  գործակալության (ԶՊԾԳ) եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի ջանքերով:  

Շուրջ 100 գործատուներ, 7 բարձրագույն ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոններ եւ միջոցառման 10 գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ տրամադրում էին խորհրդատվություն կարիերայի վերաբերյալ եւ օգնում էին ուսանողներին համապատասխանեցնել իրենց առարկայական ծրագրերը` թափուր աշխատատեղերին դիմելիս մրցունակ դառնալու նպատակով:  Միջոցառման ժամանակ կազմակերպված սեմինարների ընթացքում մասնակիցներին ներկայացվել են աշխատանքի որոնման, ինքնակենսագրական կազմելու, հարցազրույցի մասնակցելու, աշխատաշուկայում մրցունակ լինելու  եւ գործատուներին պատշաճորեն ներկայանալու հմտություններ:

Տոնավաճառի կազմակերպումը իրականացվել է ԿԳՆ-ում, Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի, Հայաստանի առեւտրի եւ արդյունաբերության պալատի, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի եւ Գլոբալ զարգացումների հիմնադրամի օժանդակությամբ: