Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այց կկատարի Ժնեւ, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը:

«Այցի նպատակն է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ նրանց հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի դիրքորոշումը»,-հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ բանակցությունները կկայանան հինգշաբթի Ժնեւում, ապա հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում: