Իսրայելական Կնեսետի որոշումը` կրթության խորհրդարանական հանձնաժողովում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման վերաբերյալ, առնչություն չունի Գազա նոր գնահատման նավատորմ ուղարկելու ծրագրերի հետ, թուրքական «Hurriyet Daily News»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
«Նավատորմի մասին հարցը լիագումար նիստում չի բարձրացվել Կնեսետի եւ ոչ մի անդամի կողմից»,- ասել է աղբյուրը:
Հայոց ցեղասպանության մասին հարցը մշտապես բարձրացվում է «Մերեց» ձախ կուսակցության կողմից, ասել է աղբյուրը եւ հավելել, որ քննարկումների ժամկետն ու բովանդակությունը դեռ հստակեցված չեն: «Եթե անգամ այդ հարցը քննարկվի, կրթության հանձնաժողովը չի կարող պարտավորեցնել կառավարությանը ինչ-ինչ քայլեր անելու»,- ասել է նա:
Հանձնաժողովի որոշումը պարտադիր չէ եւ Իսրայելի կառավարությունն է որոշելու, թե ինչ անի: «Պատասխանելով Կնեսետի անդամներին` իսրայելական կառավարության ներկայացուցիչը կրկնել էր հին, բոլորիս հայտնի դիրքորոշումը»,- ասել է աղբյուրը:
Նշենք, որ Իսրայելի Կնեսետը հերթական անգամ քննարկման է դրել Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մայիսի 18-ին քվեարկության է դրվել հարցը կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Կողմ են արտահայտվել 20, դեմ 0 պատգամավոր:
Միեւնույն ժամանակ փոխարտգործնախարար Դանի Այալոնը հայտնել էր, թե Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շանսեր չունի:



























