ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել մայիսի 28-ին Մոսկվայում չարտոնված գեյ-շքերթը ցրելու կապակցությամբ:
Մայիսի 28-ին սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները փորձել են երկու չարտոնված ակցիա անցկացնել Ռուսաստանի մայրաքաղաքում` Ալեքսանդրովյան այգում եւ կառավարության շենքի մոտ: Նրանք բախվել են արմատական երիտասարդների հետ: Ծեծկռտուքը կանխել են ոստիկանության աշխատակիցները:
Սեռական փոքրամասնությունների իրազեկումը քանիցս մերժվել է Մոսկվայի իշխանությունների կողմից: Եվրոպական դատարանն ապօրինի է համարել մերժումները:




























