Tesla ընկերության ղեկավար, գյուտարար Իլոն Մասկը շաբաթ հայտարարել է, որ, ըստ ամենայնի, վարակվել է չափավոր արտահայտված ընթացքով COVID-19-ով՝ շարունակելով վիճարկել թեստավորման արդյունքները:
«Ես ստանում եմ բոլորովին տարբեր արդյունքներ լաբորատորիաներից, սակայն, ըստ ամենայնի, ինձ մոտ չափավոր արտահայտված կովիդ է: Իմ ախտանշաններից են աննշան հարբուխը, ինչը զարմանալի չէ, քանի որ կորոնավիրուսը հարբուխի տեսակ է»,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:
Ընդ որում՝ նա չի հիշատակել՝ ստացել է արդյոք ՊՌՇ թեստթերի արդյունքներ, որոնք ավելի ճշգրիտ են, քան արագ թեստերը:
«Զգում եմ ինչպես սովորական հարբուխի ժամանակ, սակայն ավելի շատ ցավում է մարմինս եւ մթագնած է ուղեղս, քան կա հազ»,-գրել է Մասկը՝ պատասխանելով իր ախտանշանների մասին օգտատերերի հարցերին:
Հինգշաբթի Մասկն ասել է, որ հակամարմինների արագ թեստը միեւնույն լաբորատոր սարքով երկու անգամ ցույց է տվել ե՛ւ դրական, ե՛ւ բացասական արդյունք:





























