Չինաստանում Ցզինան քաղաքի իշխանությունները հայտնարարել են Բրազիլիայից, Նոր Զելանդիայից եւ Բոլիվիայից ժամանած տավարի մսի փաթեթավորման եւ մսի վրա նոր տիպի կորոնավիրուսի շտամ հայտնաբերելու մասին, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ բեռը ժամանել է Շանհայի Հանշան նավահանգիստ: Ընդ որում՝ հայտարարության մեջ չի նշվում ընկերությունների անունը, որոնք մատակարարել են մթերքը:
Նաեւ նշվում է, որ ավելի քան 7 500 մարդու շրջանում, որոնք կարող էին շփվել վարակված մթերքների հետ, չեն հայտնաբերել COVID-19:
Անցած շաբաթ Չինաստանի իշխանությունները հայտնաբերել են կորոնավիրուս Սաուդայն Արաբիայից ծովախեցգետինների փաթեթավորման վրա Լանչժոու քաղաքում, բրազիլական տավարի մսի վրա Ուհան քաղաքում եւ արգենտինական տավարի մսի վրա Շանդուն եւ Ցզյանսու հանանգներում:
Չինաստանն աշխարհում տավարի մսի խոշորագույն սպառողն է, իսկ Բրազիլիան եւ Արգենտինան՝ նրա խոշորագույն մատակարարները:





























