Երկու մարդ է զոհվել շաբաթ Լիմեում Պերուի նախագահ Մարտին Վիսկարայի դեմ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների հետեւանքով, հաղորդում է, հաղորդում է BBC-ը:

Բռնության հետեւանքով վիրավորվել է մի քանի մարդ:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ցուցարարների դեմ:

Բողոքի ցույցերին մասնակցել են տասնյակ հազարարավոր մարդիկ:

Նշվում է, որ զանգվածային ցույցերը բռնկվել են երկրում Վիսկարայի իմպիչմենթը հայտարարելու պահից: Իմպիչմենթը հայտարարվել է կաշառակերության մեղադրանքի առնչությամբ, որը Պերուի նախագահը հերքում է:

Ներկայում նախագահի պարտավորությունները կատարում է երկրի Կոնգրեսի խոսնակ Մանեւոլ Մերինոն:

Մտահոգություն է առաջացնում երկրում աճող քաղաքական ճգնաժամը, քանի որ Պերուն բախվում է լուրջ տնտեսական անկման հետ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: