Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տասնհինգ էկոնոմիկա կիրակի հայտարարել է աշխարհում ազատ առեւտրի խոշորագույն գոտի ստեղծելու մասին, հաղորդում է Reuters-ը:

Հանոյում ստորագրված այդ համաձայնագիրը հաջողվել է ձեռքբերել Չինաստանի աջակցությամբ: Նշվում է, որ նոր դաշինքում ԱՄՆ-ի ներկայությունը չի լինի:

Ազատ առեւտրի գոտին ստացել է «Համընդհանուր տարածաշրջանային տնտեսական գործընկերություն» անվանումը:

Դրա մասնակիցներին են այդ թվում АСЕАН 10 անդամ պետություն, մասնավորապես, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան:

Նոր ազատ առեւտրի գոտու նպատակն է առաջիկայում մի շարք տարածաշրջաններում մաքսատուրքերի զգալի նվազեցումը:

Փաստաթուղթը ստորագրվել է առցանց ձեւաչափով АСЕАН-ի գագաթնաժողովի շրջանակում: