RICO-ի օրենքը (The Racketeer Influenced and Corrupt Organizations Act, կամ «RICO Act») 1970-ին Ամերիկայում ընդունված օրենք է ռեկետով, կամ կոռուպցիայով զբաղվող կազմակերպությունների մասին. այս օրենքը կարող է օգտագործվել կոլեկտիվ այլ հանցագործությունների դեպքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օրենքի նպատակն է պատասխանատվության ենթարկել ոչ թե կոնկրետ անձանց, այլ կազմակերպություններին՝ մասնավոր, իրավաբանական, կամ՝ պետական:
Սա կոլեկտիվ պատասխանատվության մասին օրենք է: Նման մեղադրանքների դեպքում պատիժն ավելի խիստ է լինում, քան այլ դեպքերում, որովհետեւ այստեղ կա հակաօրինակ գործողություն կազմակերպելու հանցավոր մտադրություն եւ կարեւոր չէ, թե կոնկրետ անձի մեղքն ինչ ծանրության է եղել, կաեւորը հանցագործ միտումնավորությունն է:
ՔՊ-ի ու «Իմ Քայլի» դեպքում ակնհայտորեն երեւում է կոլեկտիվ պատասխանատվության հարցը: Նիկոլ Փաշինյանւ միայնակ չի գործել, նրան սատարել է ՔՊ-ն ու «Իմ Քայլը» ֆրակցիան: Նրանց կարող ենք դիտարկել որպես կազմակերպված խումբ:
Եթե ոմանք կարծում են, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալումները, ենթադրյալ հանցավոր ոչ կոմպետենտությունը, հանրության պառակտման ենթադրյալ միտումնավոր գործողությունները, որոնք ծանր հետեւանքներ են ունեցել, միայն մեկ անձի պատասխանատվության տիրույթում է կարող դիտարկվել, սխալվում են»:
RICO-ի օրենքը, կամ ՔՊ-ի ու Իմ Քայլի կոլեկտիվ պատասխանատվության...
Опубликовано Stepan Danielyan Пятница, 20 ноября 2020 г.




























