Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի` նոյեմբերի 22-ին, գաղտնի այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հայտնում է «Գազետա»-ն` վկայակոչելով New York Times-ը:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ «Մոսադ»-ի (Իսրայելի քաղաքական հետախուզություն) տնօրեն Յոսի Կոենը: Վարչապետի աշխատակազմն այս տեղեկությունը չի հաստատել կամ հերքել:
Հայտնի է, որ կիրակի` նոյեմբերի 22-ին, Նեթանյահուի գրասենյակում կառավարության ամենշաբաթյա նիստը հետաձգվել էր` պատճառաբանելով, որ դրան նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է պետք:





























