Երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, նավթի համաշխարհային գներն աճում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն։

WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 1,05 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 43,51 դոլար։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով աճել են 0,93 տոկոսով՝ հասնելով մինչեւ մեկ բարելի դիմաց 46,49 դոլարի։