2019-ին մենք բյուջեի համեմատաբար կայուն դեֆիցիտ ենք ունեցել, որն արտացոլում է մեր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, հատկապես` մեր արտաքին առեւտրային դիրքորոշումը: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այդպես, նրա խոսքով, համաշխարհային տնտեսության 2.9 տոկոս աճի պայմաններում ՀՀ տնտեսությունն աճել է 7.6 տոկոսով: Նա նաեւ հիշեցրել է, որ 2017-ին օտարերկրյա  ուղիղ ներդրումների ներհոսքը 222 միլիոն է կազմել կամ ՀՆԱ-ի շուրջ 1.9 տոկոսը, 2018-ին` 247 միլիոն կամ ՀՆԱ-ի 2 տոկոսը, 2019-ին` 397 միլիոն, ինչը մոտ 60 տոկոսով ավել է 2018-ի համեմատ, կամ ՀՆԱ-ի 2.9 տոկոսը: «2019-ին գերազանցող աճ է ցուցադրել վերամշակող արդյունաբերությունը»,- նշեց Ջանջուղազյանը: