Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում ընդգրկված է Ռազմիկ Թեւոնյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ նշանակելու մասին հարցը։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռազմիկ Թեւոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ»,- ասված է Կառավարության որոշման մեջ։

Նշենք, որ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է։

Ավելի վաղ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ հրաժարական է տվել Արարատի մարզպետի պաշտոնից եւ գործունեությունը շարունակելու է ՔՊ կուսակցությունում։