Նիկո՛լ, դու կորցրեցիր դուխիներդ, կինդ ցավում է խաղալիքների համար, հասկանում եմ ձեր կորուստը շատ մեծ է, բայց քեզ ձեռք մեկնող կլինի։ Իսկ ինձ ո՞վ պետք է օգնի, ո՞վ պետք է իմ խնդրով զբաղվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարինե Ադամյանը, ում ամուսինը՝ արցախյան առաջին, իսկ որդին երկրորդ պատերազմում  անհետ կորել է։

Նա մասնավորապես գրել է․

«Հայ ժողովուրդ դիմում եմ Ձեզ,

Ճակատագիրը շատ դաժան գտվեց իմ նկատմամաբ, ամուսինս անհայտ կորած է 1992 թվականից . . . Որդիս՝ Գարիկ Գառնիկի Գրիգորյանը, ով 13 տարեկանից կռվել է Արցախում, մասնակցել է ապրիլյան պատերազմին, այս տարի կամավոր մեկնել է հայրենիքը պաշտպանելու։ Հոկտեմբերի 28-ից էլ լուր չունեմ . . .

Նիկո՛լ, դու կորցրեցիր դուխիներդ, կինդ ցավում է խաղալիքների համար, հասկանում եմ ձեր կորուստը շատ մեծ է, բայց քեզ ձեռք մեկնող կլինի . . . Իսկ ինձ ո՞վ պետք է օգնի, ո՞վ պետք է իմ խնդրով զբաղվի . . .

Հայ ժողովուրդ, ո՞վ կարող է օգնել ինձ, խնդրում եմ օգնեք գտնեմ որդուս, մենք կառավարություն չունենք, մենք չունենք պետական մարմիններում մեկը, ով կօգնի մեզ, դիմում եմ աշխարհի բոլոր հայերին ով կարող է օգնեք ինձ գտնեմ որդուս»։