Հարավային Կորեայում թռչնագրիպի տարածման պատճառով սահմանափակել են թռչնաֆերմաների աշխատանքը՝ միաժամանակ 48-ժամյա արգելք սահմանելով անձնակազմի, տրանսպորտային միջոցների եւ տնային թռչունների ցանկացած տեղաշարժի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղեկությունների՝ երկրի ողջ տարածքում նոյեմբերի 28-ից ֆերմաներում գրանցվել է թռչնագրիպի 10 բռնկում:
Այդ պահից ի վեր ոչնչացվել է առնվազն 361 հազար բադ, 1,5 մլն հավ եւ 885 հազար լոր:
Փորձագետները հայտարարել են, որ վիրուսը տարածվել է վայրի չվող թռչուններից:





























