Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել են 4 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին ադրբեջանական Զինուժի՝ Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի վրա հարձակման հետեւանքով, հաղորդում է Sputnik-Ադրբեջանը:

«Սպանվել է 4, վիրավորվել՝ 2 ադրբեջանցի զինծառայող: Նաեւ տուժել է Azercell-ի աշխատակիցը»,-նշված է հաղորդագրության մեջ: