Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ XVI իր ամենամյա հեռուստաուղերձում 2020 թվականը սարսափելի տարի է անվանել եւ ասել է, որ կորոնավիրուսի մասով երկրի ազգային ռազմավարությունը ձախողվել է, հայտնում է BBC-ն:
«Կարծում եմ, որ մենք ձախողվեցինք: Մենք մեծ թվով մահացածներ (կորոնավիրուսից - խմբ.) ունենք, եվ դա սարսափելի է»,- ասել է թագավորը:
«Շվեդիայի ժողովուրդը շատ է տուժել ծանր պայմաններում: Հիշում եմ բոլորին, ովքեր ի վիճակի չէին հրաժեշտ տալ իրենց մահացած հարազատներին: Կարծում եմ` սա դժվար եւ տրավմատիկ փորձ է` հրաժեշտ տալու հնարավորություն չունենալը»,- ընդգծել է միապետը:
Հարցին` արդյո՞ք նա չի վախենում կորոնավիրուսով վարակվելուց, 74-ամյա թագավորը պատասխանել է. «Վերջերս դա ավելի ու ավելի ակնհայը է, այն ավելի ու ավելի մոտ է: Դա այն չէ, ինչ դու ուզում ես»:





























