Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ առաջարկել է ԱՊՀ մասնակից երկրների տարածքում արգելված ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ակտուալ եմ համարում ԱՊՀ շրջանակում ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների միասնական ցուցակ ստեղծելը»,-ասել է Ռահմոնը:
Նա նաեւ առաջարկել է հանձնարարել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնին համատեղ աշխատանք սկսել պրոֆիլային խորհուրդների հետ նման ցուցակ ձեւավորելու հարցով:




























