«Ազիզյաններից» սահուն քաղաքապետի աթոռին քայլ արած անձը, ով այս ծանր իրավիճակում 40 րոպե ուշացումով ժամանել է նիստերի դահլիճ և ժամանման պահից բարձր տրամադրությամբ հումորներ է անում ու հռհռում է, պրն. Խաժակյանին խորհուրդ տվեց նյարդանալու դեմ «տաբլետկաներ» խմել: Այս մասին Faceboook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես էլ իմ հերթին ուղղեցի` որ «տաբլետկաներն» իրենց պրոֆիլն է և իրենց քաղաքական թիմի ղեկավարի թուլությունը:
Մեղադրելու չի, ինչ տեսնում են, դա էլ սովորում են: «Տաբլետկաների» սերն էլ ակնհայտ է: Չէ՞, պրն.Մարության:
Հ.Գ. Նարկոդիսպանսերի արխիվները պինդ պահեք, հանկարծ չհրկիզվեն»:
«Ազիզյաններից» սահուն քաղաքապետի աթոռին քայլ արած անձը, ով այս ծանր իրավիճակում 40 րոպե ուշացումով ժամանել է նիստերի...
Опубликовано Թեհմինա Վարդանյան Вторник, 22 декабря 2020 г.





























