Ամերիկացի օդերեւութաբանները եղանակի տեսության մեջ ներառել են «ընկնող իգուանաների» մասին կանխատեսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այդ տեղեկատվությունը տարածվել է Մայամիի ազգային օդերեւութաբանական ծառայության թվիթերյան էջում: WKBN-ի տվյալներով՝ «մողեսների տեսքով տեղումները» պարբերաբար տեղի են ունենում ցրտերի պատճառով, որոնց հետեւանքով իգուանաները կարող են սառչել եւ ծառերից գետնին ընկնել: