Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն դեկտեմբերի 25-ին հանրային բացատրություն կտա քաղաքական հիմնադրամների հետ խարդախությունների մասին գործով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Kyodo-ին:

Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ խորհրդարանի հանձնաժողովներից մեկում:

Բացի այդ գործակալությունը հայտնել է, որ Աբեն խորհրդարանում մամուլի ասուլիս կանցկացնի:

Ավելի վաղ Kyodo-ն հայտնել է, որ Տոկիոյի դատախազության հատուկ քննչական խումբը որոշել է մեղադրանք չառաջադրել նախկին վարչապետին, սակայն նախընտրել է դրնաք առաջադրել նրա ավագ քարտուղար Հիրոյուկի Հայիկավիին:

Մեղադրանքը կապված է 2013-2019 թվականներին Տոկիոյի հյուրանոցներից մեկում Աբեի աջակիցների համար կազմակերպված ընդունելության հետ: Նրանք վճարել են հյուրասիրության համար, սակայն գումարը չի բավարարել, եւ այդ նպատակով նախկին վարչապետի հիմնադրամներից հատկացվել է ավելի քան 387 հազար դոլար: Դա կարող է գնահատվել որպես օրենքի խախտում եւ ընտրողներին կաշառք տալ: Այդ հոդվածով դատապարտվածին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում կամ մինչեւ 9,7 հազար դոլարի տուգանք:

Աբեն գլխավորել է երկրի կառավարությունը 2012-ի դեկտեմբերից 2020-ի սեպտեմբերը, երբ հրաժարական է տվել առողջական վիճակի պատճառով: