Առնվազն 150 դեմոկրատ կոնգրեսականներ նամակ են ստորագրել, որում աջակցում են Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու՝ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությանը, հաղորդում է The Hill-ը:
Դեմոկրատներն ասում են, որ Բայդենի ձգտումը՝ վերադառնալ միջազգային համաձայնագրին, պետք է օգտագործել որպես մեկնարկային կետ հետագա բանակցությունների համար:
Ընդդիմախոսներին կպահանջվի Կոնգրեսում երկու երրորդ մեծամասնություն հավանությունը, որպեսզի հաղթահարվի Բայդենի վետոն ցանկացած օրենքի նկատմամբ, որն ուղղված է Իրանի հետ կրկնակի գործարքի արգելափակմանը:





























