Այն, ինչով ես զբաղվել եմ նախկինում, կապ չունի իմ ներկայիս գործունեության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նա հիշեցրեց, որ վարկային կազմակերպություններում եւ բանկերում պաշտոններ է զբաղեցրել՝ նկատելով, որ այդ ոլորտը (ֆինանսական) եւ սոցիալական հարցերը միմյանց հետ որեւէ կապ չունեն:
«Նախարարի պաշտոնում իմ աշխատանքի գնահատական կարող է տրվել միայն դատելով արդյունքներից»,-նշեց Առաքելյանը:
Նախարարը հերքեց այն լուրերը, վարկային կազմակերպությունում, որտեղ նա աշխատել է, տոկոսադրույքները հասել են մինչեւ 400 տոկոսի: «Նման տոկոսադրույք այնտեղ չի եղել»,-ասաց նա:




























