Նոր գերձայնային «Ցիրկոն» հրթիռի փորձարկումները, որոնք այս տարի անցկացրել է Հյուսիսային նավատորմը, հաստատել են այդ նորագույն զենքի բնութագրերը, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով նավատորմի մամուլի ծառայությանը:
«Փորձարկումների շրջանակում հաստատվել են նորագույն զենքի բարձր արագությունը եւ այլ տակտիկական-տեխնիկական բնութագրեր»,-ասվում է նավատորմի հայտարարության մեջ:
Հյուսիսային նավատորմը նաեւ հայտնել է, որ «Ցիրկոնի» փորձարկումներին մասնակցած «Ծովակալ Գորշկով» ավիակիրն ավարտել է մարտական-ուսումնավարժական խնդիրների իրականացումը Սպիտակ ծովում եւ ուղեւորվում է Սեւերոմորսկի գլխավոր բազա:
Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հիպերձայնային «Ցիրկոն» թեւավոր հրթիռի վրա աշխատանքները գրեթե ավարտված են:
««Ցիրկոնը» մեզ մոտ հայտնվում է, դա շատ կարեւոր զենք է: Վերջերս հերթական փորձարկումը տեղի ունեցավ: Փաստացի դրա վրա աշխատանքներն ավարտվում են. 8 Մախ (Մախ՝ ձայնի արագությունը), մեծ հեռահարություն: Այն տեղակայված է չեզոք ջրերում, հաշվարկեք հեռավորությունն ու արագությունը, եւ ամեն ինչ պարզ կդառնա: Արդյո՞ք դա ազդում է իրավիճակի վրա: Իհարկե, ազդում է եւ փոխում է»,-ասել է Պուտինը:





























