Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածի գյուղատնտեսական տոնավաճառը, դեկտեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, կգործի ամենօրյա ռեժիմով՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն։

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գյուղատնտեսական տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:

Տոնավաճառին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ։ Վերջիններս սպառողներին առաջարկում են բացառապես սեփական արտադրանքը: