Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանն ուրբաթ Մոսկվայում բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինի հետ, որի ժամանակ քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Կողմերը փոխանակվել են կարծիքներով մեր երկրներում մարդու իրավունքների իրացման հարցերի շուրջ, քննարկել համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները միջազգային եւ տարածաշրջանային ոլորտային հարթակներում»,-հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը:

Հանդիպման ժամանակ ներկա է գտնվել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: