Մենք հիմա Արցախի մեր գործընկերների հետ գույքագրում ենք այն բոլոր ընկերությունները, որոնք կորցրել են բիզնես Արցախում, այդ թվում «Կատարոն»: Այս մասին կառավարության լրատվական վարչությանը տված հարցազրույցում նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ես անձամբ խոսել եմ «Կատարոյի» սեփականատերերի հետ եւ առաջարկել եմ իրենց կարճ ժամանակում վերականգնել իրենց արտադրությունը: Հիմա մենք սպասում ենք  մեր արցախցի գործընկերների արձագանքին: Իրենք պետք է գույքագրեն բիզնեսները եւ ՀՀ կառավարությունը ներդրում կանի հետագայում փոքր, բայց շահույթ ակնկալելու նպատակով: Բայց կօգնի նաեւ, որ Արցախի տնտեսական ներուժը ոչ միայն վերականգնվի, այլ նաեւ առաջընթաց տեմպերով զարգանա»,-ասաց նա: