ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանն ու Հետաքննությունների դաշնային բյուրոյին անգործության մեջ երկրում նախագահական ընտրությունների ժամանակ «խարդախության» կապակցությամբ:

«Արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն ոչինչ չեն արդել 2020 թվականի նախագահական ընտրությունների խարդախությունների գործով, որը մեր պետության պատմության մեջ խոշորագույն կեղծիքն է, չնայած ուշագրավ ապացույցներին: Նրանք պետք է ամաչեին: Պատմությունը կհիշի դա: Երբեք մի հանձնվեք: Բոլորի հետ կհանդիպեմ Վաշինգտոնում հունվարի 6-ին (Կոնգրեսում ընտրիչների կոլեգիայիայի ընտրությունների արդյունքները հաստատելու օրը, խմբ.)»,-գրել է Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում: