Կիրակի Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար թագաժառանգ Աբդուլազիզ բեն Սալմանը հայտնել է, որ երկրում Saudi Aramco ընկերությունը հայտնաբերել է նավթի ու գազի չորս նոր հանքավայր, հաղորդում է սաուդյան SPA տեղեկատվական գործակալությունը:

Նավթի հանքերից մեկը գտնվում է երկրի արեւելքում՝ Դահրան քաղաքի մերձակայքում, իսկ երկրորդը՝ Իրաքի հետ սահմանակից շրջանում՝ Ռաֆխա քաղաքից հյուսիս-արեւմուտք:

Գազի պաշարները հայտնաբերվել են երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Գավար նավթի հանքում, ինչպես նաեւ դրանից հյուսիսում տեղակայված Ալ Սախբա հանքում:

Նախարարի խոսքով՝ Saudi Aramco-ն շարունակում է նոր հայտնաբերված հանթավայրերի չափերի եւ ծավալների, ինչպես նաեւ նավթի, գազի քանակի շուրջ ուսումնասիրությունները, հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը: