Շանհայում հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի առեւտրի բոլոր կետերում պլաստիկե փաթեթների օգտագործման արգելքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Shanghai Daily-ին:

Այդպիսով, հունվարի 1-ից Շանհայի առեւտրի բոլոր կետերում, սուպերմարկետներում, դեղատներում, գրախանութներում եւ այլ առեւտրի կենտրոններում կդադարեն անվճար տրամադրել կամ վաճառել պլաստիկե փաթեթներ:

Շանհայի շատ խանութներ մինչեւ նոր կանոնների ուժի մեջ մտնելը որոշում են կայացրել պլաստիկե փաթեթների օգտագործումը սահմանափակելու մասին: Խնդրի լուծման ուղղությամբ աշխատում են դեռ վաղուց:

Առաջիկա տարիներին համապատասխան քաղաքականությունը կտարածվի նաեւ այլ ոլորտների վրա: Ռեսուրսը գրում է, որ մինչեւ հաջորդ տարվա վերջ պլաստիկից կհրաժարվեն Շանհայի բոլոր հյուրանոցները, ներառյալ հնգաստղանի, իսկ 2023 թվականին նույնը կանեն քաղաքի այլ հյուրանոցներ: