Հայտնվել է Գրոզնիում ՊՊԾ աշխատակիցների վրա զինված հարձակման վայրի տեսագրությունը:

Ընթացող մեքենայից նկարահանված կադրերում երեւում է, որ մի քանի մարդիկ կրակոցներից հետո ընկած են ասֆալտին:

Մեկ այլ հոլովակում, որը նկարահանվել է դեպքի վայրին հարակից շենքի պատուհանից, երեւում է ոստիկանների աշխատանքը:

Հարձակումը տեղի է ունեցել այսօր ցերեկը: «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ միջադեպի հետեւանքով մահացել է 3 մարդ: