Արգենտինայի խորհրդարանի Վերին պալատը հավանություն է տվել աբորտների օրինականացման մասին օրենքին: Ավելի վաղ նախաձեռնությանն աջակցել է Ստորին պալատը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ներկա պահին Արգենտինայում թույլատրվում են աբորտները միայն բռնաբարության դեպքում, ինչպես նաեւ մոր եւ պտղի կյանքին սպառնալիքի դեպքում: Մնացած դեպքերում հղիության արհեստական ընդհատումը համարվում է հանցանք: