Եթե Բելառուսը չլուծի ժողովրդագրական խնդիրը, երկրին կսպառնա աղետ: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Պատասխանելով ֆիզիկական արձակուրդի կրճատման մասին հարցին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ պետությունը չի կարող դիմել այդ քայլին, քանի որ երկրում անհրաժեշտ է խթանել ծնելիությունը:

«Երկրում ամենամեծ խնդիրը ժողովրդագրական է: Ուստի ամեն ինչ երեխաների համար. ե՛ւ մայրական կապիտալի երկարաձգումը, ե՛ւ բնակարանները: Դա կլինի աղետ, եթե մենք չմեծացնենք բնակչության թիվը»,-կանխատեսել է նախագահը:

Նրա խոսքով՝ Բելառուսում քիչ է բնակչությունը, ինչի պատճառով երկիրը հաճախ անվանում են փոքր: «Ի՞նչ է 9.5 կամ 10 միլիոն բնակչությունը: Դա ոչինչ է: Առաջին փուլում մենք պետք է հասնենք 15, 20 միլիոնի: Այդ ժամանակ մենք կնմանվենք Եվրոպային բնակչության խտությամբ»,-հավելել է Լուկաշենկոն: