SOCAR Trading-ը (Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության դուստր ընկերությունը) երկարաժամկետ պայմանագիր է կնքել Բելառուսական նավթային ընկերության հետ ադրբեջանական նավթի մատակարարման մասին, ՌԻԱ Նովոստի-ին հաղորդել են SOCAR-ից:

«SOCAR Trading-ը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Բելառուսական նավթային ընկերության հետ ադրբեջանական նավթ մատակարարելու մասին»,-ասել են ընկերությունում:

Ընդ որում՝ տեղական Ռեպորտ գործակալությունը հաղորդում է, որ 2020 թվականին SOCAR Trading-ը մատակարարել է Բելառուսին շուրջ 1 միլիոն տոննա Azeri Light,, ինչպես նաեւ այլ տեսակի նավթ:

«Առկա տեղեկություններով՝ 2021 թվականին Բելառուսում նավթի մատակարարման ծավալները կարող են անգամ գերազանցել նախորդ ցուցանիշները»,-գրում է գործակալությունը:

Ներկայում Բելառուսին նավթ է մատակարարում նաեւ Ռուսաստանը, որի հետ գնի կապակցությամբ պարբերաբար տարաձայնություններ է ունենում: Շարունակելով ձեռքբերել ռուսական նավթ՝ 2020 թվականից Բելառուսը նաեւ նավթ է ստանում Ադրբեջանից, Նորվեգիայից, Սաուդյան Արաբիայից եւ ԱՄՆ-ից: