ԱՄՆ հիմնական ֆոնդային ինդեքսները նվազում են 2020 թվականի վերջին օրը, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը:

Dow Jones (DJIA) արդյունաբերական ինդեքսը նվազում է 0.16 տոկոսով՝ հասնելով 30361,85 կետի, NASDAQ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքսը՝ 0.06 տոկոսով՝ մինչեւ 12863,71 կետի, S&P լայն շուկայի ինդեքսը՝ 0.12 տոկոսով՝ 3727,9 կետ:

Ավելի վաղ ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հրապարակել էր տվյալներ, համաձայն որոնց՝ գործազրկության նպաստի դիմումների թիվը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 19 հազարով՝ մինչեւ 787 հազար դիմում: Փորձագետներն ակնկալել են հակառակը՝ այց ցուցանշի՝ 30 հազարով աճ:

Չնայած կորոնավիրուսի համավարակին, որը դանդաղեցրել էր համաշխարհային տնտեսության արգացումը, ամերիկայն բորսաները ցուցադրել են աճ տարվա արդյունքում: NASDAQ ընկերության համար ինդեքսը, որն աճել է на 43,5 տոկոսով, 2020-ը լավագույն տարին էր վերջին 11 տարվա ընթացքում: S&P-ը ցուցաբերել է պակաս աճ՝ շուրջ 15,5 տոկոս, իսկ DJIA-ն՝ ընդամենը 6,5 տոկոս աճ:

Անցնող տարում ամենավատ ամիսը մարդն է: Այդ ժամանակ ինդեղքսները կորցրեկ են 10-14 տոկոս, սակայն ապրիլից իրավիճակը փոխվել է: