Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ի դեմս ադրբեջանա-թուրքական զինուժի ձգում է Սյունիքի պարանոցին նետված սեղմօղակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

 «Հայեր թմբիրից զարթնել է պետք, հետոն չի լինելու...

 Մինչև ՀՀ-ում իշխանությունը և ընդիմություն «ջուջուլ-պուպուլիկ են» խաղում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ի դեմս ադրբեջանա-թուրքական զինուժի ձգում է Սյունիքի պարանոցին նետված սեղմօղակը։

 Հ.Գ.1.Արցախը այլևս Հայաստան չէ...

 Հ.Գ.2. Հա մոռացա հիշեցնեմ,որ Սիրիայի հյուսիսային շրջանները և Իդլիբի նահանգը, ևս ՍԱՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ էին...»,– գրել է նա։