Վաղը 9։30 ես լինելու եմ Սբ. Գայանե եկեղեցում՝ թույլ չտալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ ոտնձգությունները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Կոչ եմ անում ընկերներիս եւ համախոհ քույրերիս եւ եղբայրներիս միանալ մեզ։ Ձեռքներդ հեռու պահեք մեր սրբություններից»,– գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Տեր Սահակ քահանա Գալստյան անունով օգտատերը հայտարարել էր, որ հունվարի 3-ին, առավոտյան 9:30 Էջմիածնում բողոքի ցույց է լինելու՝ «ուղղված Գարեգին Բ-ին գահընկեց անելուն»։





























