Երկուշաբթի Հունաստանի վարչապետ Նիքոս Կիրիակոս Միցոտաքիսը նոր նշանակումներ է արել կառավարությունում, ընդ որում՝ առանցքային ոլորտների նախարարները մնացել են անփոփոխ, հաղորդում է Reuters-ը:

Քանի դեռ Հունաստանը նախապատրաստվում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների մեկնարկին արդեն այս ամսվա ընթացքում, կառավարությունը հստակ որոշել է զբաղվել երկրի տնտեսությամբ, քանի որ կորոնավիրուսի համավարակը ոչնչացրել է դրա վերականգնման բոլոր հույսերը:

Այդ մարտահրավերները հաղթահարելու համար Միցոտաքիսը նշանակել է կառավարությունում նոր անձանց:

Նշվում է, որ Հունաստանի կառավարությունում առաջին անգամ բացահայտ գեյ է պաշտոն ստացել՝ «Փոթամի» կենտրոնամետ կուսակցության նախկին անդամ Նիկոլաս Յատրոմանոլաքիսը, որը նշանակվել է մշակույթի նախարարի պաշտոնում:

Ընդ որում՝ անփոփոխ է ֆինանսների նախարար Քրիստոս Սփայկուրասը, ԱԳՆ Նիքոս Դենդիասն ու ՊՆ Նիքոս Պանագիոթոփուլոսը: