Իլոն Մասկը Twitter-ի իր հետեւորդներին կոչ է արել օգտագործել Signal մեսենջերը, որն իրեն որպես պրիվատ ծառայություն է դիրքավորում: Ինչպես պարզվել է, ոչ բոլոր օգտատերերն են ճիշտ մեկնաբանել Use Signal կարճ հաղորդագրությունը: Արդյունքում հարստացել է Signal Advance փոքր ընկերությունը:

Ferra-ն փոխանցում է, որ Signal Advance-ի բաժնետոմսերն աճել են 1100 տոկոսով: Հաղորդվում է, որ բաժնետոմսերի արժեքը 60 ցենտից հասել է 7.19 դոլարի:

Signal Advance-ն ընկերություն է Տեխասում, որը հիմնադրվել է 1992 թվականին: Այն աշխատում է առողջապահության մեջ տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում: 2019 թվականի մարտի դրությամբ ընկերությունը նույնիսկ լրիվ դրույքով աշխատող աշխատակիցներ չուներ: Այժմ Signal Advance-ի շուկայական կապիտալիզացիան 660 միլիոն է:

Signal մեսենջերում արդեն հայտնել են, որ մարդիկ այն շփոթել են քիչ հայտնի ընկերության հետ: