Ամերիկայի Միացյալ Նահանգների Պրոֆեսիոնալ գոլֆիստների ասոցիացիան (PGA of America) հայտարարել է Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի խաղադաշտում PGA America 2022 չեմպիոնատի անցկացման մասին պայմանագրի խզման մասին: Այս մասին հայտնում է PGA of America-ի թվիթերյան պաշտոնական էջը:
Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է անկարգություններից հետո, որոնց ժամանակ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում:
Հիշեցնենք, որ անկարգությունների արդյունքում հինգ մարդ է զոհվել:





























