Ուկրաինացի մոտ 20 պատգամավորներ անշարժ գույք են գնել Թուրքիայում: Այդ մասին հայտնել են անշարժ գույքի վաճառողները, որոնք սակայն չեն նշել ոչ անունները, ոչ գույքի գները:

Analitika.at.ua-ի փոխանցմամբ, Թուրքիայում ուկրաինական ամբողջ թաղամասեր կան, որտեղ ընտանիքներով են տներ գնել: Գնորդների մեջ կարելի է տեսնել էստրադայի աստղերի, իրավաբանների, բժիշկների, զինվորականների, թոշակառուների:

Նրանց հարեւանները ռուսներ եւ բելառուսներ են:

Պարբերականը նշում է, որ ուկրաինացիներից մեկի գնած առանձնատներից մեկը 210  քմ մակերես ունի, եւ 450 հազար եվրո արժողությամբ է: