Պետեկամուտների նախկին նախագահ Դավիթ Անանյանը չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքին, որտեղ քննարկվում էր «Լիդիան Արմենիա» ընկերության մի քանի միլիարդ դրամ գումարով 2 հազար ջահերի ներմուծման հարցը, ինչը կապված չէ հանքարդյունաբերության ոլորտի հետ: Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հանքարդյունաբերության ձեռնարկությունների գործունեության հարցերով քննիչ հանձնաժողովի ղեկավար, անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ այս առումով չի հաջողվում ապացույցներ հայտնաբերել, քանի որ հարկային եւ մաքսային մարմիններից անհրաժեշտ հստակ տեղեկություններ չկան, ուստի անչափ կարեւոր էր ընկերության այս ծախսային մասի տվյալների վերաբերյալ պարզաբանում ստանալ ՊԵԿ-ից: «Այս գործընթացի հետ կապված իշխանություններն ինձ մեղադրել են այն բանում, որ ես իմ պարտականությունները ամբողջ չափով չեմ կատարել, չնայած ՊԵԿ են ուղարկվել պաշտոնական հարցումներ, դրանից բացի՝ իրականացվել են հեռախոսազանգեր, բայց գերատեսչության նախկին ղեկավարը այդպես էլ չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքին: Չեն բերվել նաեւ նրա բացակայության փաստարկներ: Չնայած դրան, Անանյանը գրում է, որ ես իբր ստում եմ, եւ ոչ մի հարցում չեմ ուղարկել»,- նշեց նա:
Բագրատյանի պարզաբանմամբ՝ քանի որ ինքն ապացույցներ չունի, ապա չի կարող ասել՝ դրանում ինչ-որ դիտավորություն կա, թե ոչ:





























