Աստղաֆիզիկոսները տեսագրել են արտառոց բռնկում Արեւի վրա: Այդ մասին հաղորդում է Helioviewer.org-ը: Այնտեղ էլ տեղադրված է տեսագրությունը` արված սպեկտրի մի քանի դիապազոններից, նաեւ բռնկման տեսարանը հեռվից, հաղորդում է Lenta.ru-ն: Կադրերը տեղադրված են նաեւ YouTube-ում:
Տեսագրության մեջ հրաշալի երեւում է, թե ինչպես է համեմատականորեն սառը նյութը (մոտ 80 հազար կելվին) կրկին հետ ընկնում արեւի վրա, որի ջերմաստիճանը կազմում է 1,5 միլիոն կելվին: ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության տիեզերական եղանակի կենտրոնը կանխատեսում է, որ բռնկման պատճառով գեոմագնիսական փոթորիկ է սպասվում:




























