2,5 տարի շարունակ Արցախում պետական դրամաշնորհային միջոցառումներ չեն անցկացվել, ներդրումներ չեն արվել, եւ բոլոր առաջարկները մերժվել են: Այս մասին հունվարի 23-ին գիտնականների, մշակույթի եւ արվեստի գործիչների քննարկման ժամանակ ասաց հայտնի դիզայներ եւ նկարիչ Արման Դավթյանը (Նուր):
«Ստացվում է, որ 2,5 տարի առաջ իշխանություններն արդեն գիտեին, որ հանձնելու են Արցախը, ուստի անարդար է, մեղմ ասած, ամեն ինչ բարդել նախկին իշխանությունների վրա: Չպետք է թույլ տալ, որ լավատեսության զգացումը սպառնա ժողովրդի գոյությանը: Պետք է կարողանալ ամբողջ ուժով պահպանել պետությունը»,- ընդգծեց նա:
Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը հավելեց, որ երկիրն այսօր լուրջ սպառնալիքների առջեւ է, եւ անհրաժեշտ է օգտագործել հասարակության ողջ ներուժը, միավորվել մի ուժի շուրջ, որը կարող է Հայաստանը դուրս բերել անդունդից:
«Սասանված ազգային արժանապատվությունը վերականգնելու համար անհրաժեշտ է հասնել ներկայիս իշխանությունների հեռանալուն»,- նշեց նա:




























