Պղնձի գները չորեքշաբթի ընկնում են, դոլարի ամրապնդումն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքների հրապարակումից առաջ զսպում է մետաղի գները, թրեյդերները հետեւում են նաեւ կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակին Չինաստանում, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Comex բորսայում պղնձի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.24 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց կազմելով 3.608 դոլար:
Երեքշաբթի Լոնդոնի մետաղների բորսայում (LME) աճուրդների արդյունքում պղնձի մեկ տոննայի արժեքը` երեք ամիս անց մատակարարմամբ, աճել է 0.5 տոկոսով` կազմելով 8008.5 դոլար, ալյումինի արժեքը` 0.4 տոկոսով` մինչեւ 2020 դոլար, ցինկի արժեքը նվազել է 1.81 տոկոսով` մեկ տոննայի դիմաց կազմելով մինչեւ 2.656.5 դոլար:





























