Հնդկաստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրին հաջողվել է զսպել կորոնավիրուսի պանդեմիան, քանի որ ակտիվ պացիենտների մեծ մասը կենտրոնացած է երկու նահանգներում:

Այնուամենայնիվ, պատվաստման արշավը, որը կառավարությունը գովազդում է որպես աշխարհում խոշորագույն արշավ, առաջ է գնում ոչ հավասարաչափ. հարցումը ցույց է տվել, որ հնդիկների կեսից ավելին չեն ցանկանում պատվաստվել:

1,35 մլրդ բնակչություն ունեցող երկրում գրանցվել են մեծ թվով կորոնավիրուսով վարակման դեպքեր ԱՄՆ-ից հետո: Մի հետազոտություն ենթադրում է, որ Հնդկաստանի շրջանները կոլեկտիվ իմունիտետի են հասել բնական վարակի շնորհիվ:

Հնդկաստանում մոտ 173 000 ակտիվ պացիենտ կա կորոնավիրուսով վարակված: Ընդհանուր առմամբ, վարակվել է 10,7 մլն մարդ, մահացել է 153 847 մարդ: