Բողոքի ցույցեր են կազմակերպվել Չիլիի հարավում՝ հայտնի հանգստավայրում, երբ ոստիկանը հրազենից սպանել էր փողոցի արտիստին խաղաղ գյուղում, ինչը ստիպել է կառավարությանը նախագահ Սեբասնյան Պինյերայի գլխավորությամբ հրավիրել արտահերթ հանդիպում շաբաթ օրը, հաղորդում է Reuters-ը:

Ուրբաթ երեկոյան հրկիզողները հարձակվել են մի շարք հանրային շենքերի վրա Պանգիպուլի քաղաքում, այդ թվում՝ քաղաքապետարանի շտաբում:

Ցուցարարները նաեւ հաստատել են բարիկադներ եւ նետել քարեր ոստիկանների ուղղությամբ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Չիլիի ոստիկանությունը բերման է ենթարկել սպային, որը մասնակցել է հրաձգությանը հետաքննություն անցկացնելու ժամանակ, պաշտոնական անձանց խոսքով, որոնք հայտարարել են, որ ցույցերը դանդաղեցրել են իրեղեն ապացույցներ հավաքագրելու գործընթացը:

Երկրի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Դելգադոն, որը հրավիրել էր իր անձնակազմին շաբաթ օրը այդ իրադարձությունները քննարկելու համար, դատապարտել է հրկիզումն եւ խոստացել, որ արդարությունը կգերիշխի ոստիկանի մասնակցությամբ դեպքի շուրջ: