Ռազի պատվաստանյութի գիտահետազոտական ինստիտուտը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, որը ստացել է «Rzai Covo-Pars» անվանումը, հաղորդում է Mehr-ը:

Պատվաստանյութը ներկայացնելիս Իրանի գյուղատնտեսության նախարար Ղասեմ Խավազին շնորհավորել է ազգաբնակչությանը կորոնավիրուսի դեմ պայքարում գիտական ձեռքբերումների համար:

«Պատվաստանյութն արտադրվել է իրանցի բժիշկների, դեղագործների, անասնաբույժների եւ քիմիկների հատուկ խմբի կողմից Ռազի Ինստիտուտում, որն ամբողջովին համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Սննդամթերքի եւ դեղորայքի հսկողության վարչության պահանջներին»,-ասել է Խավազին:

«Այդ պատվաստանյութն արտադրվել է Իրանի առողջապահության նախարարության անմիջական հսկողությամբ եւ Բժշկական սարքավորումների դեպարտամենտի հետ լիարժեք համագործակցությամբ: Մենք լիահույս ենք, որ մարդկանց մասնակցությամբ 1-ին եւ 2-րդ փորձարկումները հաջողությամբ կիրականացվեն»,-հավելել է նա: