Հայաստանում փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան է` 5-10 մ/վրկ: Օդերեւույթաբանների նախնական կանխատեսումների համաձայն` մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1 +3, վաղը ցերեկը` +12 +14:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` -3 -6, ցերեկը` +1 +6,

Կոտայքի լեռներում գիշերը` -3 -6, ցերեկը` +2 +6,

Կոտայքի նախալեռներում գիշերը` 0 +2, ցերեկը` +8 +11,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -2 -7, ցերեկը` +3 +7,

Լոռիում գիշերը` +1 +5, ցերեկը` +14 +19,

Տավուշում գիշերը` +2 +6, ցերեկը` +16 +21,

Արագածոտնի լեռներում գիշերը` -3 -6, ցերեկը` +1 +6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0 +2, ցերեկը` +11 +14,

Արարատում գիշերը` 0 +2, ցերեկը` +13 +15,

Արմավիրում գիշերը` 0 +2, ցերեկը` +13 +15,

Վայոց Ձորի լեռներում գիշերը` -3 -6, ցերեկը` +3 +6,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` 0 +2, ցերեկը` +13 +15,

Սյունիքի հովիտներում գիշերը` +2 +7, ցերեկը` +19 +23,

Սյունիքի նախալեռներում գիշերը` -1 +4, ցերեկը` +17 +21,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +2 +7, ցերեկը` +19 +23: