Օրենսդրական նախաձեռնությունը արտացոլում է կրթության ոլորտի զարգացման միջազգային ժամանակակից միտումները եվրոպական կրթության համակարգի հետ ինտեգրման բարձրացման, ինչպես նաեւ կրթության եւ գիտության, նորարարական գործունեության ոլորտում համագործակցության, կրթական ոլորտում ներդրումների խթանման համար: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից 22 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Նրա խոսքով՝ նախագծի հիմնական նպատակն է կանխակալության բացառումն ու հավասար իրավունքների ապահովումը, ինչպես նաեւ թափանցիկության ապահովումը:
Առաջնահերթությունների թվում նա նշեց բուհերի եւ գիտական հաստատությունների ինքնիշխանության բարձրացումը, հետազոտությունների ազատությունների ապահովումը, հայագիտության եւ տվյալ ոլորտում հետազոտությունների զարգացումը, եվրոպական կրթական եւ գիտական համակարգերի հետ ինտեգրման ընդլայնումը, միջազգային համագործակցության զարգացումը՝ կրթական ոլորտում ազգային ավանդույթների պահպանմամբ: «Առաջարկվում է անհրաժեշտ հիմքեր ստեղծել բուհերի եւ գիտական հաստատությունների աստիճանական ինտեգրման համար, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող կառույցները կարող են ինքնուրույն գործել, որպեսզի միավորվեն գիտական ցանցերում կամ էլ ներառվել բուհերի կազմում որպես գիտահետազոտական հաստատություններ»,-նշեց Դումանյանը:
Նախարարը նաեւ հիշեցրեց, որ վերջին անգամ տվյալ ոլորտում օրենքը կիրառվել է գրեթե 15-20 տարի առաջ, սակայն այդ պահից ի վեր շատ միտումներ են փոխավել, անցկացվել են բարեփոխումներ, այդ թվում միջազգային համագործակցության շրջանակում:
Տվյալ օրենսդրական նախաձեռնության մշակման ժամանակ կիրառվել է մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆինլանդիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ այլ երկրների փորձը, ինչպես նաեւ խորհրդակցություններ են անցկացվել Եվրամիությունից, Եվրոպայի խորհրդից եւ Համաշխարհային բանկից փորձագետների հետ:




























